ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Իլոն Մասկի հայտարարությունը լիովին համապատասխանում ու վերաբերում է նաև Նիկոլ հայադավի գլխավորած կառավարությանը

Իլոն Մասկի հայտարարությունը լիովին համապատասխանում ու վերաբերում է նաև Նիկոլ հայադավի գլխավորած կառավարությանը
27.08.2025 | 11:56

Նիկոլի ղեկավարած կառավարությունը լեգիտիմ չէ

Ցանկացած կառավարություն, որը թույլ է տալիս սեփական ժողովրդի ոչնչացումը, չի կարող համարվել օրինական։ Այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի գործարար, միլիարդատեր, կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար, «SpaceX»- ի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն, «Tesla»-ի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, «Neuralink»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ԱՄՆ- ի նախագահի նախկին ավագ խորհրդական Իլոն Մասկը։ Այսպիսով Մասկն իր կարծիքն է հայտնել ոչ լեգիտիմ կառավարությունների մասին:

Ամերիկացի հայտնի գործարարը վերլուծել է իշխանության լեգիտիմության չափանիշները։

«Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին, լեգիտիմ չէ»,- Ura.ru- ի փոխանցմամբ, գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:

Թեև Մասկը չի հստակեցրել, թե որոշակի որ երկրների կառավարություններին են վերաբերվում իր դատողությունները, սակայն նրա սահմանած չափանիշից՝ «Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին», դժվար չէ հասկանալ, որ նրա հայտարարությունը լիովին համապատասխանում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Նիկոլ հայադավի ղեկավարած կառավարությանը:

Նիկոլի կառավարությունը նույնպես ոչնչացրել և ոչնչացնում է իր «սեփական» ժողովրդին (բառը չակերտավորել ենք, որովհետև Նիկոլ հայադավի գլխավորած կառավարության անդամները, թերևս միայն չնչին բացառությամբ, գեներով, ինքնությամբ հայ չեն): Ահավասիկ՝

1.Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) պետական դավաճանության, հանցավոր գործողությունների և անգործության հետևանքով երկու փուլով Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, բնակչության հարկադիր տեղահանում և աշխարհով մեկ ցիրուցան լինել՝ միանգամայն ենթադրելի հետևանքներով հանդերձ, Քառասունչորսօրյա պատերազմի և 2023թ. սեպտեմբերին Արցախի բռնազավթման արդյունքում, տարբեր գնահատականներով, 5000- ից կամ 7000- ից ավելի զոհեր, 10 000- ից ավելի վիրավորներ:

2.Կորոնավիրուսային համավարակի ընթացքում բազմահազար, Հայաստանի բնակչության քանակի համեմատ տոկոսային հարաբերակցությամբ չափազանց շատ զոհեր Նիկոլի և Հայաստանի կառավարության հանցավոր գործողությունների և անգործության հետևանքով:

3.Բազմահազար զոհեր նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածի համեմատ աճած սպանությունների, ինքնասպանությունների, ճանապարհատրանսպորտային և այլ դժբախտ պատահարների, խայտառակ վիճակում գտնվող սննդամթերքի և դեղորայքային անվտանգության, բնակչության հիվանդացածության, իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում առաջացող սթրեսներից սրտամկանի ինֆարկտի և ուղեղի կաթվածի, մարդու առողջությանը և կյանքին հակացուցված վտանգավոր ու վնասակար կենսամիջավայրի, սոցիալական և հոգեբանական միջավայրի հետևանքով:

Նիկոլ հայադավի ղեկավարած կառավարությունը, խոշոր հաշվով՝ Հայաստանի ողջ ղեկավարությունը, վերը շարադրվածների մի մասի համար ուղղակի, մի մասի համար անուղղակի պատասխանատվություն է կրում և լեգիտիմ չէ ոչ միայն 2018- ի իշխանազավթման և դրան նախորդած, իրավական ու քաղաքական նշանակություն ունեցող որոշակի իրադարձությունների, այլև Իլոն Մասկի հայտարարած վերոնշյալ չափանիշի («Ցանկացած կառավարություն, որը ոչնչացնում է իր սեփական ժողովրդին, լեգիտիմ չէ») առումով:

Վաղուց ժամանակն է, որ հայաստանյան ԶԼՄ- ներն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նաև ոչ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում հայ ժողովրդի ոչնչացմանը:

«Wall Street Journal» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը դադարեցրել է իր կուսակցության ստեղծումը, որպեսզի չգրավի Հանրապետական կուսակցության ընտրողներին, սակայն գործարարն ինքը հերքել է այդ տեղեկատվությունը: ԱՄՆ- ի իշխանությունները արձագանքել են Մասկի կողմից իր կուսակցության ստեղծմանը:

Ոչ վաղ անցյալում Իլոն Մասկը որոշում է կայացրել ԱՄՆ- ում նոր կուսակցություն ստեղծելու մասին՝ փաստաթղթեր ներկայացնելով «Ամերիկա» խմբակցության գրանցման համար: Հուլիսին Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։ Մասկը հայտարարել է, որ կարող է աջակցել թեկնածուին 2028թ. ընտրություններում, սակայն առաջիկա 12 ամիսների ընթացքում շեշտը դրվելու է ԱՄՆ- ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունների վրա: Փորձագետները կարծում են, որ ապագայում նա կարող է նաև ԱՄՆ- ի նախագահի աթոռին հայտնվել։

Ավելի վաղ Իլոն Մասկն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն վերածել էր երգիծական մեմերի օբյեկտի: Գործարարը համաձայնել է այն կարծիքին, որ Զելենսկին համապատասխանում է բռնապետի սահմանմանը՝ հակամարտությունից շատ առաջ հեռուստաալիքների փակման պատճառով: Նիկոլ հայադավը նույնպես մի շարք առումներով համապատասխանում է բռնապետի սահմանմանը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 18957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ